Մոսկվայում ձյան շերտի բարձրությունը մոտեցել է ռեկորդային ցուցանիշի
Մոսկվայում մի քանի օր տևած ձյան ուժեղ տեղումների արդյունքում ձյան շերտի բարձրությունը կազմել է 59 սմ, որն օդերևութաբանական ուսումնասիրությունների ընթացքում արձանագրված երկրորդ ամենաբարձր արդյունքն է, հանտնոմ է TASS-ը:
Նշվում է, որ Մոսկվայում և Մերձմոսկվայում ձյան առատ տեղումներ են գրանցվել ուրբաթ և շաբաթ օրերին: Շաբաթ առավոտյան արդեն իսկ գրանցվել էր տեղումների մեկամսյա նորմայի 60 տոկոսը: Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 59 սմ-ի, մարզում՝ մինչև 72 սմ, որը նորմայից մեկուկես անգամ ավելի է: