հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Գերմանիան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործով մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի քաղաքացու

Գերմանիան «Հյուսիսային հոսքերի» պայթեցման գործով մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի քաղաքացու

Գերմանիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի քաղաքացուն «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման գործով: Այս մասին, հղում անելով քննության տվյալներին, հայտնում են գերմանական աղբյուրները:

Նշվում է, որ մեղադրյալը, որը նույնականացվել է որպես Սերգեյ Կ․, նախկինում ծառայել է ուկրաինական զինված ուժերում և, ինչպես պնդում են քննիչները, կարող էր ղեկավարել դիվերսիային առնչություն ունեցող խումբը։

Նա մեղադրվում է քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման, պայթուցիկ սարքերի պայթեցման և կառույցների ոչնչացման մեջ։ Ըստ միջազգային քրեական իրավունքի՝ դա կարող է որակվել որպես ռազմական հանցագործություն։

Ըստ քննության՝ հարձակումն իրականացվել է վարձակալված Andromeda առագաստանավի օգտագործմամբ, որից 2022 թվականի սեպտեմբերին պայթուցիկ սարքեր են տեղադրվել Բալթիկ ծովում գտնվող խողովակաշարերի վրա։ Պայթյունների հետևանքով վնասվել են «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների չորս ճյուղերից երեքը։

Քննչական մարմինների տվյալներով՝ մեղադրյալի դեմ առկա ապացուցողական բազան ներառում է նաև հեռախոսազրույցներ, որոնցում նա, գտնվելով Իտալիայի կալանավայրում, քննարկել է իրադարձությունները և կարող էր անուղղակիորեն ինքն իրեն մերկացնել։

Հաղորդվում է նաև նրա բջջային հեռախոսում հայտնաբերված նյութերի մասին, որոնք կապված են գործողության նախապատրաստման և իրականացման հետ։

Հետաքննության շրջանակում ընդհանուր առմամբ պարզվել է յոթ կասկածյալի ինքնություն, որոնցից մեկը, ըստ քննության տվյալների, մահացել է։ Եվս մեկ կասկածյալ ձերբակալվել էր Լեհաստանում, սակայն լեհական դատարանը հրաժարվել է նրան հանձնել Գերմանիային՝ նշելով, որ այդ գործողությունները հակամարտության պայմաններում կարող են դիտարկվել որպես ռազմական գործողություն։

Նշվում է նաև, որ քննությունը դիտարկում է նաև ուկրաինացի զինվորականների և հատուկ ծառայությունների հնարավոր ներգրավվածության վարկածը, սակայն պաշտոնապես դա հաստատված չէ։ Կասկածյալն ու նրա պաշտպանները հերքում են մեղադրանքները։

  • Կիսվել: