Մոսկվայում ԱԹՍ-ն մխճրվել է բնակելի տան մեջ
Մոսկվայում անօդաչուն մխրճվել է բնակելի տան մեջ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մետրոյի Տրոպարյովո կայարանից ոչ հեռու։ Դրա մոտակայքում է տեղակայված ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիան։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաստատել է լուրը, նշել, որ տուժածներ չկան։
ՌԴ ԶՈՒ-ն հայտնել է, որ մայիսի 28-ին՝ 20։00-ից սկսած՝ ՌԴ տարածքում ոչնչացվել է 44 ԱԹՍ, որոնցից երեքը՝ Մոսկվայի շրջանում։ Զեկույցում նշված չէ ԱԹՍ-ի՝ բնակելի տան մեջ մխրճվելու մասին։