երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մոսկվայից Նալչիկ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևոյում

Մոսկվայից Նալչիկ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևոյում

Մոսկվայից Նալչիկ թռչող մարդատար ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Շերեմետևո օդանավակայան՝ հերմետիզացիայի համակարգի խափանման պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ավիացիոն ծառայությունների աղբյուրին։

«Boeing 737-ը, որը Մոսկվայից Նալչիկ էր թռչում, շտապ վերադարձել է Շերեմետևո մեկնման օդանավակայան՝ հերմետիզացիայի համակարգի   անսարքության պատճառով», - ասել է գործակալության աղբյուրը։

Ըստ նրա, մարդատար ինքնաթիռը թռիչքը սկսել է Մոսկվայի ժամանակով ժամը 14:55-ին։

«Թռիչքից գրեթե անմիջապես հետո ակտիվացել է հերմետիզացիայի համակարգի անսարքության սենսորը, որի արդյունքում անձնակազմը որոշել է վերադառնալ», - հավելել է ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչը։

Ինքնաթիռը բնականոն վայրէջք է կատարել, տուժածներ չկան։

  • Կիսվել: