երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մոսկվան դեռ չի արձագանքել հրադադարի մասին բազմաթիվ առաջարկներին․ Զելենսկի

Մոսկվան դեռ չի արձագանքել հրադադարի մասին բազմաթիվ առաջարկներին․ Զելենսկի

Ուկրաինան միշտ կողմ է դիվանագիտությանը, իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ես պատրաստ եմ լինել Թուրքիայում։ Ցավոք, աշխարհը մինչ այս պահը ՌԴ-ից հստակ պատասխան չի ստացել կրակի դադարեցման բազմաթիվ առաջարկներին։ Ռուսական կրակոցներն ու հարձակումները շարունակվում են։ Մոսկվան ամբողջ օրը չի խոսել ուղիղ հանդիպման առաջարկի վերաբերյալ։ Դա տարօրինակ լռություն է։ ՌԴ-ն, միևնույն է, ստիպված է լինելու դադարեցնել պատերազմը, ու լավ կլիներ դա շուտ անել։ Սպանությունները շարունակելն իմաստ չունի»,- ասել է նա։

Զելենսկին նշել է, որ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփն ամբողջությամբ աջակցում է այդ հանդիպմանը։ Ուկրաինան կցանկանար, որ ԱՄՆ նախագահը հնարավորություն ունենար լինել Ստամբուլում։

ԶԼՄ-ներում տեղեկություն կա Թրամփի՝ Ստամբուլ մեկնելու մտադրության մասին։

  • Կիսվել: