կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Մոլդովան պատրաստ է քննարկելու զենքի միայն անհատույց մատակարարումները. Սանդու

Մոլդովան պատրաստ է քննարկելու զենքի միայն անհատույց մատակարարումները. Սանդու

Քիշնևը հույս ունի սպառազինություն ստանալ՝ որպես անհատույց օգնություն հանրապետության բանակը վերազինելու համար։ Այդ մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

«Մենք կխոսենք պաշտպանության նախարարության հետ՝ հասկանալու համար հիմնական կարիքները, որոնց համար բյուջեում միջոցներ չկան։ Գուցե կարողանանք նման օգնություն ստանալ Եվրամիությունից կամ ինչ-որ երկրից։ Մենք դիտարկում ենք միայն անհատույց օգնությունը»,- ընդգծել է Սանդուն:

Նրա խոսքով՝ չեզոք կարգավիճակը չի երաշխավորում, որ որևէ պետություն երբեք չի հարձակվի այդ երկրի վրա:

Մոլդովայի նախագահը տեղեկացրել է, որ իշխանությունները ԵՄ բոլոր երկրների հետ քննարկել են անվտանգության հարցերը, սակայն երաշխիքներ դեռ չեն ստացել։

  • Կիսվել: