հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Մոլդովան և Հայաստանն այժմ գնում են նույն ճանապարհով, որն ընտրել է Ուկրաինայի խամաճիկային ռեժիմը. Մեդվեդև

Մոլդովան և Հայաստանն այժմ գնում են նույն ճանապարհով, որն ընտրել է Ուկրաինայի խամաճիկային ռեժիմը. Մեդվեդև

Մոլդովան և Հայաստանն այժմ գնում են նույն ճանապարհով, որն ընտրել է Ուկրաինայի խամաճիկային ռեժիմը։ Այս մասին Պետերբուրգի միջազգային իրավական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ի դաշինքը «որպես հարվածային ուժ Ռուսաստանի դեմ օգտագործել է խամաճիկային ռեժիմները»։

«Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես պատահեց Ուկրաինայի հետ, որը 2014 թվականին վերածվեց ռուսատյացության բնօրրանի: Ցավոք, այդպես է այժմ տեղի ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավա՜ղ, Հայաստանի հետ»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: