Մոլդովան նույնպես ԵՄ-ին անդամակցության հայտ կներկայացնի
Մոլդովայի իշխանությունները Եվրամիությանն անդամակցության հայտ կներկայացնեն։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է երկրի նախագահ Մայա Սանդուն։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այսօր մենք Եվրամիությանը Մոլդովայի Հանրապետության միանալու հայտ կստորագրենք։ Այն կուղարկվի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՛՛:
Հանրապետության ղեկավարը խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուի եւ վարչապետ Նատալյա Գավրիլիցայի հետ ստորագրել է համապատասխան փաստաթուղթ։