Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղել
ԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը:
X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»:
«Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով անդառնալի վնաս չի կրել»,- նշված է նրա գրառման մեջ: