երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ստիպի խաղաղության հասնել Գազայում. Ֆիդան

Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ստիպի խաղաղության հասնել Գազայում. Ֆիդան

Գազայում խաղաղության հաստատումը միջազգային հանրության գերակա խնդիրն է։ Այս մասին Կատարում  հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ 

«Իսրայելը պետք է խաղաղության գնա։ Միջազգային հանրությունը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Գազայում համաշխարհային հանրության աչքի առաջ տեղի է ունենում մարդասիրական ողբերգություն։ Մարդասիրական օգնություն տարածաշրջան չի մատակարարվել գրեթե երկու ամիս», – ասել է թուրք նախարարը։

Նա հավելել է, որ այս փուլում հիմնական խնդիրներն են հրադադարի արագ վերականգնումը, Գազա մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովումը և պատանդների փոխանակումը։

  • Կիսվել: