Միգրանտների մեկ երրորդը ռուսերենի քննությունն առաջին փորձից չի հանձնում. ՌԴ ԿԳՆ
Ներգաղթյալների մեկ երրորդը չի կարողանում ռուսաց լեզվի քննությունը հանձնել առաջին փորձից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:
«Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիների միջինը 30 տոկոսը քննությունն առաջին փորձից չի հանձնում։ Նրանց շուրջ կեսը քննությունը չի հանձնում նաև հետագա փորձերի ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ ՌԴ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է քննության արդյունքների համակարգային մշտադիտարկում իրականացնել:
Քննությունը չհանձնած օտարերկրյա քաղաքացիների մասնաբաժինը մնում է նույն մակարդակում, որը սահմանվել էր 2024 թվականի մայիսին քննության անցկացման ոլորտից առևտրային կազմակերպություններին հեռացնելու արդյունքում, այն ժամանակ թեստը ձախողածների թիվը 3 տոկոսից հասել էր 30 տոկոսի։