Միացյալ Նահանգները կսպառնա՞ Թուրքիային՝ ճանաչել Ցեղասպանությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները Սիրիայից զորքերը հեռացնելու մի քանի տարբերակ են առաջարկել նրան՝ միևնույն ժամանակ թույլ չտալով Թուրքիային՝ ուժերը մտցնել Սիրիա, տեղեկացնում է Newsweek-ը:
Համաձայն տարբերակներից մեկի՝ ԱՄՆ-ն կարող է սպառնալ Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նշվում է նաև, որ ԱՄՆ 50 նահանգներից 49-ն արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: