Էրդողանը բռնшկшլ է. նա uպшնnւմ է քրդերին, ժխտում է Հայոց ցեղшuպшնnւթյունը, հետшպնդnւմ է ընդդիմությանը․ Նեթանյահու
Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը: Այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է բռնակալ` նրան մեղադրելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու, հազարավոր քրդերի սպանելու, ՀԱՄԱՍ–ի ղեկավարներին իր երկրում թաքցնելու, Հյուսիսային Կիպրոսն օկուպացնելու մեջ։
«Էրդողանը բռնակալ է։ Նա սպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղասպանությունը, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը թաքցնում է իր երկրի տարածքում, հետապնդում է ընդդիմությանը»,-ասել է Նեթանյահուն:



