Մեծ Բրիտանիայի վարչապետը հրամայել է կալանել Լա Մանշով անցնել փորձող՝ Ռուսաստանի հետ կապված նավթատար լցանավը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զինված ուժերին հրամայել է կալանել Ռուսաստանի հետ կապված նավթատար լցանավը, երբ այն փորձել է անցնել Լա Մանշով։ Այս մասին Սթարմերը հայտնել է սոցցանցի իր էջում:
«Այսօր վաղ առավոտյան ես հանձնարարել եմ մեր Զինված ուժերին կալանել ստվերային նավատորմի նավթատար լցանավը, որը փորձում էր անցնել Լա Մանշով։ Այս հաջողված գործողությունը հերթական հարվածն է հասցնում Ռուսաստանին և հիշեցնում նրանց, ովքեր սնում են Ուկրաինայում Պուտինի պատերազմը, որ մենք թույլ չենք տա իրենց թաքնվել»,-գրել է նա:



