Ռուսաստանցիների քանի տոկոսն են վստահում Պուտինին
Ռուսաստանցիների վստահությունը նախագահ Վլադիմիր Պուտինին կազմում է 73%: Այդ մասին են վկայում «Հանրային կարծիքի հիմնադրամի» սոցիոլոգները՝ նոյեմբերի 6-ից 8-ը 51 մարզերում 1500 ռուսների շրջանում անցկացված հարցման հիման վրա։
Հարցվածների 49 %-ը դրական է գնահատել կառավարության գործունեությունը: Ավելին, հարցվածների 54%-ը նշել է, որ կարծում է, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը լավ է կատարում իր պարտականությունները։
Քաղաքական կուսակցությունների շրջանում ձեռք են բերվել հետևյալ աջակցության մակարդակները՝ «Միասնական Ռուսաստան» (35%), Կոմունիստական կուսակցություն (12%), Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն (12%), «Նոր ժողովուրդ» (8%) և «Արդար Ռուսաստան» (3%):



