կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ կանխել է ռուս օլիգարխների հետ կապված մասնավոր ինքնաթիռի օգտագործումը

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ կանխել է ռուս օլիգարխների հետ կապված մասնավոր ինքնաթիռի օգտագործումը

Այսօր Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շապսը հայտարարել է, որ ինքը կանխել է ռուս օլիգարխների հետ կապված եւս մի մասնավոր ինքնաթիռի օգտագործումը, տեղեկացնում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիայի տրանսպորտի դեպարտամենտը հայտնել է, որ ավիատորների համար ծանուցում է թողարկել, որում ասվում է, որ ինքնաթիռին թույլ չեն տվել թռիչք կատարել Լոնդոնի Լուտոն օդանավակայանից։

Նշվում է նաև, որ ինքնաթիռի պատկանելությունը չի մեկնաբանվում:

Հայտնի է, որ գերատեսչությունն արդեն կանգնեցրել է HeliCo Group ՍՊԸ-ին պատկանող մեկ մասնավոր ուղղաթիռ եւ երկու մասնավոր ինքնաթիռ։ Երկու ինքնաթիռները պատկանում են պատժամիջոցների տակ հայտնված միլիարդատեր գործարար Ռոման Աբրամովիչի գործընկեր Եվգենի Շվիդլերին:

 

  • Կիսվել: