երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Ֆրանսիայում թեթև շարժիչով ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց աղետի է ենթարկվել. կա 11 զոհ

Ֆրանսիայում թեթև շարժիչով ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց աղետի է ենթարկվել. կա 11 զոհ

Ֆրանսիայում թեթև ինքնաթիռը, որը վարձակալվել էր պարաշյուտային թռիչքի համար, թռիչքից կարճ ժամանակ անց աղետի է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է AFP-ն՝ նշելով, որ ինքնաթիռում գտնվող բոլոր 11 մարդիկ մահացել են։ Նրանց թվում են եղել օդաչուն, հինգ հրահանգիչ և հինգ ուսանող։

Ըստ աղբյուրի՝ շտապօգնության բժիշկներից բաղկացած խումբը պլանավորել էր կատարել իր առաջին պարաշյուտային թռիչքը։

Առավոտյան թռիչքից ընդամենը մի քանի րոպե անց, թեթև շարժիչով Pilatus PC-6 ինքնաթիռը վայր է ընկել Տոմբլեն քաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող բնակելի տարածքում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ շարժիչը խափանվել է թռիչքից կարճ ժամանակ անց։

Նշվում է, որ հետաքննությունը բարդանում է սև արկղերի և կարգավարների հետ օդաչուի բանակցությունների ձայնագրության բացակայության պատճառով:

 

  • Կիսվել: