Մեծ Բրիտանիայի ԱԳ նորընտիր նախարարը իր առաջին այցն է կատարել Գերմանիա
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նորընտիր նախարար Դեյվիդ Լամին իր առաջին այցն է կատարել Գերմանիա, որտեղ հանդիպել է երկրի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ: Այդ մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է X-ի էջում՝ այլ մանրամասներ չներկայացնելով։