Մետաղադրամ ՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին
ԱՄՆ դրամահատարանը թողարկել է 50 ցենտ անվանական արժեքով մետաղադրամ՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցի հիշատակին։ «Արմենպրես»- փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել երկրի Ֆինանսների նախարարությունը։«Մենք հարգում ենք զոհվածների հիշատակը և հիշում ենք այն մարդկանց արիությունը, ովքեր վտանգի ենթարկեցին իրենց կյանքը՝ փրկելով համաքաղաքացիներին։ Քառորդ դար անց մենք մշտապես խոստում ենք տալիս՝ երբեք չենք մոռանա», – մեջբերել է գերատեսչության մամուլի ծառայությունն ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքը։
Հուշադրամները հատվել են Փենսիլվանիայի նահանգում՝ Ֆիլադելֆիայում։ Մետաղադրամի վրա պատկերված է Ազատության արձանը, որի կողքին զետեղված է «Երբեք չենք մոռանա: 9.11.01» (Never Forget. 9.11.01) մակագրությունը։ Հուշադրամները ձեռք բերել կարելի է 20 կամ 100 հատ փաթեթներով, որոնք արժեն համապատասխանաբար 40 և 100 դոլար։ 2001 թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» խմբավորման 19 ահաբեկիչներ ԱՄՆ-ում առևանգել էին չորս մարդատար օդանավ։
Դրանցից երկուսը նրանք ուղղել էին դեպի Առևտրի համաշխարհային կենտրոնի աշտարակներ՝ այդ պահին Նյու Յորքի ամենաբարձր շենքերը, երրորդը՝ դեպի Պենտագոնի շենքը՝ Վաշինգտոնի արվարձանում։ Չորրորդ ինքնաթիռը նույնպես մեկնում էր դեպի ԱՄՆ մայրաքաղաք, սակայն կործանվել է Փենսիլվանիայի նահանգի Շանքսվիլ քաղաքի մերձակայքում։ Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 2977 մարդ:


