երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մեսենջերներին՝ ներառյալ Telegram-ին, պետք չէ վստահել պաշտոնական կամ անձնական կարևոր  տեղեկություններ. Մեդվեդև

Մեսենջերներին՝ ներառյալ Telegram-ին, պետք չէ վստահել պաշտոնական կամ անձնական կարևոր տեղեկություններ. Մեդվեդև

Մեսենջերներին՝ ներառյալ Telegram-ին, պետք չէ վստահել պաշտոնական կամ անձնական կարևոր տեղեկություններ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր օգտվում են Telegram-ից կամ այլ մեսենջերներից, հիանալի հասկանում են, որ ընդհանրապես չի կարելի անձնական առումով զգայուն տեղեկատվություն տեղադրել այնտեղ, կամ այն տեղեկատվությունը, որը բացարձակապես փակ է, գաղտնի բնույթ ունի և այլն: Իսկ մնացածը, եթե դուք կարող եք ռիսկի դիմել, ապա թքած ունեք այն բանի վրա, որ ինչ-որ մեկը կունենա այդ տեղեկատվության բանալիները»: 

Մեդվեդևը հավելել է, որ Telegram-ում տեղեկատվության ողջ զանգվածի վերծանումն ու մշակումը զգալի ջանք ու ժամանակ կպահանջեն:

 

  • Կիսվել: