կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ Մեդվեդև

Հորմուզի նեղուցը վերածել է «պարսկական միջուկային զենքի»․ Մեդվեդև

Հորմուզի նեղուցը դարձել է «պարսկական միջուկային զենք» և կօգտագործվի։ Այս մասին Max-ում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղություն սպասելը անխոհեմ է, և Հորմուզի նեղուցը իսկապես դարձել է պարսկական միջուկային զենք, ինչպես ես գրել էի ապրիլի 8-ին։ Եվ այն կօգտագործվի»:

Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի և Իրանի միջև «վերջապես տեղի ունեցած» «հայտնի գործարքի» վրա։

«Հռետորաբանությունը մի կողմ դնելով՝ բոլորի համար պարզ է դարձել, որ Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պատերազմում Վաշինգտոնին՝ չնայած Իրանի պետության ղեկավարի սպանությանը և ավերիչ հրթիռային հարվածներին։ Երրորդ կողմը՝ Իսրայելը, վիրավորված է Իրանի քաղաքական ռեժիմի լիակատար պարտության սպասումներից և, հետևաբար, կձգտի վրեժ լուծել։ Եվ ոչ մի (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփ չի կարող նրան ասել, թե ինչ անել»,-նշել է նա:

ՌԴ ԱԽ փոխնախագահը նաև հավելել է, որ «անկայուն համաձայնագիրը հեշտությամբ պայթում է Լիբանանի վրա նոր հարվածներով կամ այլ սադրանքներով», ինչը, Մեդվեդևի խոսքով, «հենց այն է, ինչ անհրաժեշտ է Նեթանյահուի (Իսրայելի վարչապետ-խմբ.) կաբինետին, որը գոյատևում է պատերազմով»։

  • Կիսվել: