Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներն աջակցություն են ցուցաբերել Իսրայելին. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ապացույցներ ունի, ըստ որոնց Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաները ներգրավված են Իսրայելին աջակցելու գործում։ Ըստ իրանցի դիվանագետի՝ դա տեղի է ունեցել առանց այն երկրների կառավարությունների իմացության, որոնցում տեղակայված են այդ օբյեկտները։
«Մենք ապացույցներ ունենք նաև, որ [Մերձավոր Արևելքի] տարածաշրջանում տեղակայված ամերիկյան բազաները, չնայած այն երկրների կառավարությունների իմացության բացակայությանը, որտեղ դրանք տեղակայված են, որոշակի դեր են խաղացել Իսրայելին աջակցելու գործում», - IRIB հեռուստաալիքի եթերում շեշտել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։