Մենք ոչնչացրինք Իրանի միջուկային ծրագիրը. ԱՄՆ պաշտպանության նախարար
Մենք ոչնչացրինք Իրանի միջուկային ծրագիրը։ Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթ։
«ԱՄՆ-ն չի փնտրում պատերազմ Իրանի հետ, բայց պատրաստ է վճռականորեն «պաշտպանել» իր շահերը և դաշնակիցներին տարածաշրջանում», - ասել է նա։
Պենտագոնի ղեկավար Հեգսեթը վստահեցրել է, որ հարվածները ուղղված չեն եղել իրանցի զինվորականների կամ քաղաքացիական անձանց դեմ։
Իրանը չպիտի ունենա միջուկային զենք, ԱՄՆ հարվածների շնորհիվ Իրանի միջուկային հավակնությունները ոչնչացվել են, Վաշինգտոնը հարվածներ չի հասցրել զինվորականներին ու քաղաքացիական անձանց, հայտարարել է Հեգսեթը։ Նա մանրամասնել է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են 7 B-2 Spirit ռազմավարական ռմբակոծիչ և հակաբունկերային ռումբեր։
Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ հարվածներին Իրանի ցանկացած ուժային պատասխան կարժանանա շատ ավելի ուժեղ պատասխանի, քան գիշերային հարձակումները։ Ըստ նրա՝ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ հարվածներից հետո խաղաղության ուղղությամբ շարժվելու ժամանակն է, Վաշինգտոնը դա սպասում է Թեհրանից