Մենք չենք սկսել այս պատերազմը և չենք էլ ձգտել դրան, բայց մեր երկրի դեմ ուղղված ագրեսիան անպատասխան չենք թողնի․ Փեզեշքիան
Մենք չենք սկսել այս պատերազմը և չենք էլ ձգտել դրան, բայց մեր երկրի դեմ ուղղված ագրեսիան անպատասխան չենք թողնի։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
"Մենք մեր ողջ էությամբ կպաշտպանենք սիրելի հայրենիքի անվտանգությունը և հավատքով, իմաստությամբ և վճռականությամբ կպատասխանենք Իրանին հասցված յուրաքանչյուր վերքին",-նշել է նա։