հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի գագաթնաժողովը

Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի գագաթնաժողովը

Մեծ Բրիտանիայի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ Լոնդոնում մեկնարկել է ֆրանկոբրիտանական գագաթնաժողովը, որի օրակարգում են պաշտպանական համագործակցության ընդլայնումը, հրթիռների համատեղ մշակումը և համագործակցությունը միջուկային ոլորտում:

Նախատեսվում է, որ Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը կքննարկեն նաև Ուկրաինային աջակցության պահպանումը և անօրինական միգրացիան:

Գագաթնաժողովից առաջ կողմերը հայտարարել են, որ կպատվիրեն լրացուցիչ Storm Shadow հեռահար հրթիռներ և կմշակեն դրանց փոխարինող նոր համակարգեր: Սթարմերը և Մակրոնը նաև նախատեսում են ավելի սերտ համագործակցել միջուկային զսպման ոլորտում, որպեսզի անհրաժեշտության դեպքում համատեղ արձագանքեն Եվրոպային սպառնացող ցանկացած վտանգի:

Մակրոնը Մեծ Բրիտանիայում է եռօրյա պետական այցով: 2020 թվականին Բրեքսիթից հետո ԵՄ անդամ երկրի ղեկավարի առաջին պետական այցն է Միացյալ Թագավորություն:

  • Կիսվել: