չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մատվիենկոյի այցը տեղի կունենա միջտարածաշրջանային համաժողովի նիստին զուգահեռ. Միրզոյան

Մատվիենկոյի այցը տեղի կունենա միջտարածաշրջանային համաժողովի նիստին զուգահեռ. Միրզոյան

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ հունիսին նախատեսված երևանյան այցը տեղի կունենա միջտարածաշրջանային համաժողովի նիստին զուգահեռ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
 
«Չի կարելի թերագնահատել այցերի և նշանակալի միջոցառումների դերը, ընթացիկ տարին հագեցած է դրանցով։Վալենտինա Մատվիենկոյի առաջիկա այցըհունիսի սկզբինտեղիկունենա 10-րդ միջտարածաշրջանային համաժողովի հոբելյանական նիստի ֆոնին, որը ևս մեկ կարևոր տարր կդառնա մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում», - նշեց նա ՝ հավելելով, որ Երևանը շահագրգռված է համատեղ հարթակներում հարաբերությունների խորացմամբ:

  • Կիսվել: