շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Մասկն ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության համար անուն է որոշել

Մասկն ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության համար անուն է որոշել

Միլիարդատեր Իլոն Մասկն ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության համար անուն է որոշել։ Նա այդ մասին հայտարարել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Ամերիկայի կուսակցություն»,- գրել է Մասկը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ «հակամարտության ֆոնին» գործարարը X սոցիալական ցանցում իր ընթերցողներին հարցրել էր, թե արդյոք երկրին նոր քաղաքական կուսակցություն հարկավո՞ր է։ Նրա հարցման մասնակիցների ավելի քան 80 տոկոսն աջակցել էր այս գաղափարին։ Մասնակցել էր ավելի քան 5,6 միլիոն մարդ։

  • Կիսվել: