Մալայզիայում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարների հանդիպումը
Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մեկնարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Երկու գերտերությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումն իրականացվում է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում։
Լավրովի և Ռուբիոյի միջև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարի 19-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում։