երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մակրոնը Ռուսաստանին վերջնաժամկետ է ներկայացրել

Մակրոնը Ռուսաստանին վերջնաժամկետ է ներկայացրել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին վերջնաժամկետ է ներկայացրել Ուկրաինայում կրակը դադարեցնելու համար։

Նա հայտարարել է, որ լրացուցիչ բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ անվերապահ 30-օրյա հրադադարի մասին Ռուսաստանին ներկայացված առաջարկն ուժի մեջ է մինչև երկուշաբթի երեկո։

Մակրոնը նշել է. «Մենք բոլորս պետք է հիմա ողջամիտ լինենք։ Կամ Ռուսաստանը լուրջ է և խաղաղություն է ուզում, կամ էլ լուրջ չէ, և մենք պետք է ավելի շատ պատժամիջոցներ կիրառենք»:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 12-ին, ավելի վաղ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Կոռնելիուսը զգուշացրել էր, որ Ռուսաստանը կբախվի պատժամիջոցների, եթե մինչև օրվա վերջ չհամաձայնի Ուկրաինայում անվերապահ 30-օրյա հրադադարին։

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույն օրն Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններն «առանց նախապայմանների»։ Սակայն իր ելույթում նա չի հիշատակելմայիսի 12-ից 30-օրյա հրադադարի մասին։

Մայիսի 11-ի երեկոյան Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ մայիսի 12-ի հրադադարի առաջարկը մնում է «սեղանին»։ Նա նաև նշել է, որ Թուրքիայում կլինի հինգշաբթի՝ մայիսի 15-ին։

  • Կիսվել: