հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Մակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար

Մակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «առաջիկա ամիսներին» կարգելի սոցիալական ցանցերը Ֆրանսիայում 15 տարեկանից փոքր երեխաների համար, եթե ԵՄ մակարդակով առաջընթաց չգրանցվի, հաղորդում է Politico-ն։

«Մենք չենք կարող սպասել», - ասել է պարոն Մակրոնը France 2 հեռուստաընկերությանը Վեր-Մարնում տեղի ունեցած սպանությունից հետո, որտեղ 14-ամյա տղան դանակահարել էր 31-ամյա ուսուցչին՝ մեջքի պայուսակի ստուգման ժամանակ։

Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարեց, որ շուտով տարիքի ստուգում կներդրվի առցանց դանակներ վաճառող կայքերում: «15 տարեկանը այլևս չի կարողանա դանակ գնել առցանց: Սա նշանակում է, որ մենք պատրաստվում ենք լայնածավալ ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ մտցնել», - խոստացավ նա:

 

Ավելի ուշ, X սոցիալական ցանցում Էմանուել Մակրոնը գրել է. «Ես արգելում եմ սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար: Հարթակներն ունեն տարիքը ստուգելու հնարավորություն: Եկեք անենք դա»:

Ավելի վաղ երեք երկրների՝ Ֆրանսիայի, Իսպանիայի և Հունաստանի թվային քաղաքականության նախարարները մշակել էին օրինագիծ։ Դրա համաձայն՝ առաջարկվում է փակել ռեսուրսներին մուտքը 15 տարեկանից փոքր օգտատերերի համար։ Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով այս թեման, ասել է, որ սոցիալական ցանցերը կարող են հոգեկան խանգարումներ առաջացնել երեխաների մոտ, և դա «ապացուցված է»։

  • Կիսվել: