ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Մակրոնն ու Մելոնին Հռոմում քննարկել են Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և այլ արդիական հարցեր

Մակրոնն ու Մելոնին Հռոմում քննարկել են Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի և այլ արդիական հարցեր

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Հռոմում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` գրում է Euronews-ը։

Ուկրաինայում երկարատև խաղաղության մերձեցումը, եվրոպական մրցունակությունը և ԱՄՆ մաքսատուրքերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը հիմնական թեմաներն էին, որոնք քննարկվել են Մելոնի-Մակրոն հանդիպման ժամանակ։

Փորձագետները Մակրոնի՝ Հռոմ կատարած այցը դիտարկել են որպես Ֆրանսիայի և Իտալիայի միջև վերջերս վատթարացած հարաբերությունները վերականգնելու փորձ՝ ՆԱՏՕ-ի և G7-ի գագաթնաժողովներից առաջ։ Կողմերի մերձեցմանը նպաստել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, որը փորձել է չեզոքացնել Հռոմի դժգոհությունն առ այն, որ Մելոնիին չէին ընդգրկել Ուկրաինայի հարցում Սպիտակ տան հետ գործողությունները համակարգող եվրոպացի քաղաքական գործիչների խմբում։

Հանդիպումը տևել է երեք ժամ: Դատելով առաջնորդների համատեղ հայտարարությունից՝ այն արդյունավետ է եղել։ Նրանք ընդգծել են «դիրքորոշումների համընկնումներն» ինչպես եվրոպական օրակարգում, այնպես էլ Ուկրաինային շարունակական աջակցության հարցում։ Նախագահ Մակրոնը Մելոնիին հրավիրել է հաջորդ երկկողմ գագաթնաժողովն անցկացնել 2026 թվականի սկզբին՝ Փարիզում։

  • Կիսվել: