ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանն Իրանին մեղադրել է դիվանագիտությունը ժամանակ շահելու համար օգտագործելու մեջ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել է, որ Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածները «վերացրել են ազատ աշխարհի առջև ծառացած ամենամեծ էքզիստենցիալ սպառնալիքը»։ Աս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նա ասել է, որ դիվանագիտության փորձեր բազմիցս արվել են, և պնդել է, որ Իրանը «բանակցային սեղանն օգտագործել է որպես քողարկում, հետաձգման մարտավարություն, ժամանակ շահելու միջոց, մինչ կառուցում էր հրթիռներ և հարստացնում ուրանը»։
Դանոնն ասել է, որ Իսրայելը Իրանին տարիներ է տվել, բայց Իրանը տեղից չի շարժվել, ուստի Իսրայելը գործել է, և «երբ աշխարհը կանգնած էր միջուկային աղետի եզրին», ԱՄՆ-ն միջամտել է։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը պնդել է, որ այժմ աշխարհը պետք է երաշխավորի, որ Իրանն այլևս երբեք միջուկային սպառնալիք չլինի։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Իրանի խնդրանքով այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իր երեք միջուկային օբյեկտներին։