ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները
Միավորված ազգերի կազմակերպությունում Չինաստանի դեսպան Ֆու Կոնգը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության խախտումները՝ Իսրայելին կոչ անելով անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։
Այս մասին հայտում է Reuters-ը՝ հղում կատարելով չինական լրատվամիջոցներին։
«Չինաստանը դեմ է հակասությունների սրմանը և հակամարտությունների ընդլայնմանը և խորապես մտահոգված է Իսրայելի գործողությունների հնարավոր հետևանքներով»,-ասել է դեսպանը Մերձավոր Արևելքի իրավիճակին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Նա ընդգծել է, որ Չինաստանը լրջորեն մտահոգված է Իրանի միջուկային հարցի շուրջ դիվանագիտական բանակցությունների վրա ներկայիս զարգացումների բացասական ազդեցությամբ։