ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի հարվածները Գազայում գտնվող դպրոցին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է իսրայելական հարվածը Գազայի հատվածում գտնվող դպրոցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը հայտարարել է. «Գլխավոր քարտուղարը դատապարտում է Գազայում շարունակվող մարդկային, այդ թվում՝ կանանց և երեխաների կորուստները։ Մինչդեռ մենք տեսանք իսրայելական հերթական ավերիչ հարվածը Գազայում գտնվող Ալ Թաբիին դպրոցին, որն ապահով ապաստարան է հարյուրավոր պաղեստինցի ընտանիքների համար»,:
Նա նշել է, որ Գուտերեշը նաև ընդգծել է խաղաղ բնակիչների անվտանգությունն ու անխոչընդոտ մարդասիրական մուտքը Գազայի հատված ապահովելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր Ալ Թաբիին դպրոցական համալիրում գտնվող ՀԱՄԱՍ-ի օպերատիվ կառավարման կենտրոնին ավիահարվածներ հասցնելու մասին։
Իր հերթին Պաղեստինի քաղաքացիական պաշտպանական ծառայությունը նշել էր, որ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 93 մարդ, այդ թվում՝ 11 երեխա և 6 կին։