ՄԱԿ-ի ԱԽ-ին Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դուրս բերել իր զորքերը Վրաստանի տարածքից. Վրաստանի ԱԳՆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանին կոչ է արել կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և անհապաղ դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից։ Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն, տեղեկացնում է NGnewsgeorgia-ն:
Աղբյուրը, մասնավորապես, նշում է. «Իրավիճակը քննարկվել է օգոստոսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում։ Հանդիպումից հետո հայտարարություն է արվել ութ պետությունների՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը), ինչպես նաև ապագա անդամներ՝ Ճապոնիայի, Սլովենիայի, Մալթայի, ինչպես նաև Հունաստանի և Դանիայի անունից)։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց զորակցությունը Վրաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը:
Նրանք ընդգծել են, որ Աբխազիան և Ցխինվալիի շրջանը մնում են Վրաստանի անբաժանելի մասը՝ չնայած Ռուսաստանի կողմից դրանց միացմանն ուղղված քայլերին, ներառյալ՝ ինտեգրացիոն համաձայնագրերի ստորագրմամբ, ինչպես նաև ռազմավարական օբյեկտների, մասնավորապես՝ Բիչվինտա հանգստավայրի, Սուխումի օդանավակայանի և Օչամչիրա նավահանգստի փոխանցմամբ, և 2024 թվականին ապօրինի ընտրությունների անցկացմամբ։
Հայտարարությունում դատապարտվում է Ռուսաստանի մշտական սադրանքները Վրաստանում, մասնավորապես զորավարժություններն այդ երկրի ջրերում և օդային տարածքում, ինչպես նաև Օչամչիրայում ռազմածովային բազա ստեղծումը։ Հատուկ ուշադրություն է դարձվում սահմանամերձության, ինչպես նաև Աբխազիայի և Ցխինվալի շրջանի վարչական սահմանների մոտ տեղի բնակիչների ապօրինի ձերբակալությունների և առևանգումների փաստերին։
Նշվել են Վրաստանի վեց քաղաքացիների անունները, որոնց վերջին տարիներին սպանել են օկուպացված տարածքներում անվտանգության ուժերը։ Նշվել է նաև, որ նրանցից մի քանիսի մահվան համար մեղավորները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել»: