Մահացել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը
76 տարեկանում մահացել է ռուս հայտնի հեռուստահաղորդավար Յուրի Նիկոլաևը:
Նրա մահվան մասին սոցցանցերում հայտնել է բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեն։ Մահվան պատճառը պնևմոնիայի ծանր տեսակն է։
Արտիստն առավել հայտնի է «Առավոտյան փոստ», «Առավոտյան աստղ», «Հանրապետության ժառանգություն» և «Ազնիվ խոսք Յուրի Նիկոլաևի հետ» երաժշտական հեռուստածրագրերում ունեցած դերերով։ Նա նաև նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Մեծ բեռներ», «Աղջիկը № 25 խցիկից» և «Մինչև բաժանվելը»։


