երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Մահացել է ռումինացի միլիարդատեր Դան Պետրեսկուն

Մահացել է ռումինացի միլիարդատեր Դան Պետրեսկուն

Միլանում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որի ղեկին եղել է 68-ամյա ռումինացի միլիարդատեր Դան Պետրեսկուն, տեղեկացնում է Euronews-ը:

Նշվում է, որ Սարդինիա կղզի ուղևորվող ինքնաթիռը կործանվել է Միլանի Լինատե օդանավակայանից թռչելուց հետո և բախվել է դատարկ գրասենյակային շենքին, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռում եղած բոլոր ութ մարդիկ:

Աղետի զոհերի թվում են նաև Պետրեսկուի կինը, 30-ամյա որդին, ինչպես նաև իտալացի գործարար Ֆիլիպո Նաշիմբենեն կնոջ և փոքր երեխայի հետ:

Սկսվել է վթարի պատճառների հետաքննությունը: 

 

 

  • Կիսվել: