կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Կյանքից հեռացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

Կյանքից հեռացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

Ֆրանսիայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով կյանքից հեռացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։

Նշվում է, որ  69-ամյա Գիհմոյին պատկանող Cessna 421 թեթև շարժիչով ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լա Բոլ-Էսկուբլակ քաղաքի մոտակայքում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ գործարարն ինքն էր վարում ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող մեկ այլ անձ նույնպես մահացել է։

Վթարի պատճառը դեռևս անհայտ է։

Ubisoft-ը աշխարհի խոշորագույն տեսախաղերի մշակողներից մեկն է։ Ընկերությունը ստեղծել է այնպիսի հայտնի ֆրանշիզներ, ինչպիսիք են Assassin's Creed-ը, Far Cry-ը և Prince of Persia-ն։

  • Կիսվել: