Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
Երկրաշարժը բնական աղետ է, որը հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելուն։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան և մի քանի անգամ փորձարկել այն։
Ճշտել բնակարանի, աշխատավայրի, դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։
Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։
Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն, հեռու շենք-շինություններից, ենթակառուցվածքներից։
Նախապես պետք է ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։
Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները` հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել սպառնացող վտանգը։



