Մահացել է ԽՍՀՄ և ՌԴ ԿԲ նախկին նախագահ Վիկտոր Գերաշչենկոն
Մոսկվայում 87 տարեկանում մահացել է Վիկտոր Գերաշչենկոն՝ Ռուսաստանի միակ անձը, ով չորս անգամ ղեկավարել է երկրի գլխավոր բանկը՝ երկու անգամ ԽՍՀՄ Պետբանկը և երկու անգամ ՌԴ Կենտրոնական բանկը:
1990-ականներին Գերաշչենկոն վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի և «Գազպրոմ»-ի ղեկավար Ռեմ Վյախիրևի հետ միասին կազմում էր «մեծ քառյակը»՝ ԽՍՀՄ-ից եկած և նոր ժամանակներում իրենց տեղը գտած ազդեցիկ տնտեսվարողների խումբ: Քաղաքացիների մեծամասնության համար նրանք խորհրդանշում էին փորձ, կշռադատություն և հուսալիություն:
Գերաշչենկոյին ազգանվան նմանությամբ անվանում էին Հերակլ, ինչպես նաև «լեգենդ մարդ», «չայրվող փյունիկ» և «բանկային գործի հսկա»:
Նա ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Վնեշտորգբանկում և Վնեշէկոնոմբանկում: 1989 թվականին գլխավորել է ԽՍՀՄ Պետբանկը:
1991 թվականի օգոստոսյան հեղաշրջումից հետո նա եղել է այն բազմաթիվ նախկին պաշտոնյաներից մեկը, ում աշխատանքից հեռացրել են, սակայն միակն էր, ում երեք օր անց վերադարձրել են նախկին պաշտոնին:
2002 թվականի մարտին 65-ամյա բանկիրը հրաժարական է տվել՝ ինչպես նշում էին դիտորդները, ոչ լիովին կամավոր: