ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Ուկրաինա և Ռուսաստան
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին եկող շաբաթ կայցելի Ուկրաինա և Ռուսաստան` ճգնաժամի ժամանակ միջուկային անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով։ Այս մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Նշվում է, որ բացի Զապորոժիեի ԱԷԿ-ում տիրող իրավիճակից՝ հանդիպման ընթացքում կարող են արծարծվել նաև Ռուսաստանի և գործակալության քարտուղարության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: