Լուկաշենկոն Պուտինին ասել է, որ իր երկրում կարտոֆիլ չի մնացել, ամբողջը վաճառվել է Ռուսաստանին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ իր երկրում կարտոֆիլ չի մնացել, ամբողջը վաճառվել է Ռուսաստանին։
Պուտինն այս մասին այսօր ասել է «Ռուսաստան-հնարավորությունների երկիր» հարթակի Դիտորդների խորհրդի նիստում։
Նախօրեին ՌԴ գործարար շրջանակների, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պուտինը ասել է, որ Ռուսաստանը կարող է կարտոֆիլ գնել Բելառուսից։
Սակայն, Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը նշել է, որ «Բելառուսում այն ավարտվել է»։ «Ինչպե՞ս թե ավարտվել է», զարմացած հարցրել է Պուտինը։ Երեկոյան նա հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ, որի ժամանակ Պուտինի խոսքով՝ Լուկաշենկոն իրեն ասել է. «Մենք արդեն մեր ամբողջ կարտոֆիլը վաճառել ենք Ռուսաստանին»։