Լուկաշենկոն հայտարարել է, որ շուտով կճանաչի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը
Մինսկում քննարկում են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման հարցը։ Այս մասին այսօր հայտարարել է Բոլառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Շուտով մենք որոշում կկայացնենք, այնպես ինչպես հարմար է մեզ ու Ռուսաստանին»,- հայտարարել է Լուկաշենկոն, հայտնում է Sputnik Беларусь-ը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել է, որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը։ Այսօր՝ փետրվարի 24-ին Պուտինը հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։
Հակամարտող կողմերը հայտնել զոհերի և վիրավորների մասին, այդ թվում քաղաքացիական անձնաց շրանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։