հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Լրատվամիջոցները հայտնել են Սիրիայի և Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման մասին

Լրատվամիջոցները հայտնել են Սիրիայի և Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման մասին

Ավելի քան տասը տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսին սահմանային անցակետում։

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին գրում է Türkiye թերթը:

«Անկարայի աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Էրդողանի և Ասադի հանդիպման առաջին տարբերակը Իրաքն էր, սակայն այժմ Անկարան նախընտրում է հանդիպումն անցկացնել Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին գտնվող Քասաբ անցակետում։ Գործընթացը շատ արագ է ընթանում. երկու առաջնորդների համատեղ լուսանկարը կարող է հայտնվել օգոստոսին»,–գրում է թերթը։

 

Ըստ թերթի աղբյուրների՝ երկու երկրների հետախուզական վարչությունները հուլիսին առնվազն երեք հանդիպում են անցկացրել՝ ուղղված Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։

  • Կիսվել: