Լոս Անջելեսում պարետային ժամին արգելված գոտում հայտնվելու համար 200 մարդ է ձերբակալվել
Երեքշաբթի երեկոյան Լոս Անջելեսի կենտրոնի որոշ հատվածներում պարետային ժամ էր սահմանվել, սակայն ամբոխի մեծ մասը լքել է տարածքը իրավապահ մարմինների ժամանումից հետո: Այս մասին ասված է Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի թվիթերյան էջում:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Լոս Անջելեսի երկու ոստիկան վիրավորվել են, որոնց բուժօգնություն է ցուցաբերվել: Բացի այդ՝ ամբոխի վերահսկման ջանքերի ընթացքում «մի քանի նվազ մահաբեր զինամթերք է կիրառվել»։
Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության՝ երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։ Դրանց թվում են՝
203 ձերբակալված՝ չցրվելու համար
17 ձերբակալված՝ պարետային ժամի խախտման համար
3 ձերբակալված՝ հրազեն պահելու համար:
Ոստիկանի վրա մահաբեր զենքով հարձակման մեղադրանքով ձերբակալվել է 1 անձ:
Լոս Անջելեսի ոստիկանության դիվիզիոնի վրա լազերային կրակոցներ արձակելու մեղադրանքով ձերբակալվել է ևս 1 անձ:
Հիշեցնենք, որ պարետային ժամն ուժի մեջ էր մտել երեկոյան ժամը 8-ից մինչև երեքշաբթի երեկոյան ժամը 6-ը՝ Լոս Անջելեսի կենտրոնի այն շրջաններում, որտեղ կենտրոնացած էին ցույցերը։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քարեն Բասը հայտարարել է, որ այն կարող է գործել մի քանի օր շարունակ: