Լոս Անջելեսի ոստիկանությունը ռետինե փամփուշտներով կրակ է բացել ցուցարարների վրա
Լոս Անջելեսի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել հարյուրավոր ցուցարարներից բաղկացած խմբի դեմ պարետային ժամի գոտուց դուրս, եւ ակտիվիստները նահանջել են։ Ակտիվիստները երթով անցել են քաղաքով, բայց պարետային ժամի գոտուց դուրս։
Ոստիկանությունը մոտ մեկ ժամ չի երեւացել, սակայն ավելի ուշ անվտանգության ուժերը մեքենաներով հասել են ամբոխին։
Դուրս գալով մեքենաներից՝ ուժայինները ռետինե փամփուշտներ են կիրառել։ Ամբոխը նահանջել է, բայց չի ցրվել։