Լիբանանը Գոլանի բարձունքների հրթիռակոծման վերաբերյալ միջազգային հետաքննության անցկացման կոչ է արել
Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Իսրայելի գրաված Գոլանի բարձունքներում 12 երեխաների և դեռահասների մահվան պատճառ դարձած հարձակման վերաբերյալ:
Նա հայտարարություն է տարածել, որով պնդել է անկախ հետաքննություն անցկացնել՝ «ճշմարտությունը պարզելու համար»:
Հիշեցնենք, որ Իսրայելը Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամսի հրթիռակոծության համար մեղադրում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը, որը հերքել է իր առնչությունը երեխաների մահվան պատճառ դարձած հրթիռակոծությանը: