երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստություն է հայտնել երկրում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճի առնչությամբ

Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստություն է հայտնել երկրում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճի առնչությամբ

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է հակամարտող կողմերի փոխադարձ հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է. ՛՛Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա՛՛:

Տենենտին նաև հավելել է, որ ՛՛Կապույտ սաղավարտները՛՛ կոչ են անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և գործողությունները, որոնք վտանգում են խաղաղ բնակչության անվտանգությունը:

Նա հիշեցրել է, որ քաղաքացիների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են և կարող են լինել ռազմական հանցագործություններ:

Հիշեցնենք, որ Լիբանանյան Կարմիր Խաչի ընկերության տվյալներով՝ նոյեմբերի 2-ին երկրի հարավում զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, երեքը՝ վիրավորվել։

  • Կիսվել: