երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Լեհաստանը կփակի Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, Մոսկվան արձագանքել է

Լեհաստանը կփակի Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, Մոսկվան արձագանքել է

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ որոշել է փակել Կրակովում ՌԴ հյուպատոսությունը, հայտնում է Onet-ը։

Նա հյուպատոսության փակումը կապել է Լեհաստանի իշխանությունների ունեցած տվյալների հետ, որ ռուսական հետախուզական ծառայությունները ներգրավված են եղել Վարշավայի Marywilska 44 առևտրի կենտրոնում 2024 թվականի մայիսի 12-ին բռնկված հրդեհին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրել է Լեհաստանին երկկողմ հարաբերությունների միտումնավոր խզումը շարունակելու համար և հայտարարել է «համարժեք պատասխանի»։

  • Կիսվել: