Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին 2500 մեքենաներից բաղկացած հերթ է գոյացել
Լեհաստանի հետ սահմանին 2500 մեքենաներից բաղկացած հերթ է գոյացել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն։
«Լեհաստանից Ուկրաինայի ուղղությամբ, ըստ լեհ գործընկերների տեղեկությունների, նոյեմբերի 11-ի առավոտվա դրությամբ մոտ 2500 մեքենա է սպասում սահմանը հատելու համար։ Սա բոլոր երեք ուղղություններով. իրականում դրանց կեսը գտնվում են Յագոդին անցակետի ուղղությամբ»,- ասել է Դեմչենկոն։
Ուկրաինայի համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 13-ին նախատեսվում է հանդիպում Լեհաստանի իշխանությունների ներկայացուցիչների և փոխադրողների հետ՝ անցակետերն ապաշրջափակելու համար։